Ր.Հովհաննիսյանը միացել է դասադուլ անող ուսանողներին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է դասադուլ անող ուսանողներին:

«Ուսանողի իրավունքները ոչ ոք չի կարող խոչընդոտել, եթե նրանք միանում են դասադուլին, ոչ ոք իրավունք չունի նրանց ճանապարհը կտրել»,- նշել է Ր.Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ուսանողությունը հղոր ուժ է և իրավունք ունի իր ձայնը լսելի դարձնել:

Նա նաև կոչ է ուսանողներին չվախենալ և չընկրկել իրենց որոշումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում