Իրանում պատժում են «համարձակ» բլոգերներին
Նմանատիպ
Տաթև Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իրանը համարվում է աշխարհի ամենախիստ երկրներից մեկը, որտեղ արևմտյան բարքերը մերժվում են պետական մակարդակով:
Չնայած խիստ բարքերին, հաճախ Instagram-ում («Ֆեյսբուքը», «Թվիթերը» և «Յութուբը» Իրանում արգելափակված են) բացվում են տարբեր էջեր, որոնք պատկանում են մոդելային բիզնեսով զբաղվողներին: Ուսումնասիրելով այդ էջերում հրապարակված լուսանկարները, պարզ է դառնում, որ Իրանում ոչ բոլորն են հետևում իսլամի խիստ կանոններին, որոնք վերաբերում են փարաջա և հիջաբ կրելուն, ալկոհոլ չօգտագործելուն, տղամարդկանց և կանանց շփումը սահմանափակելուն:
Իրանցի բլոգերների և մոդելների ակտիվությունը online հարթակում, սակայն, անհետևանք չի մնում: Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Իրանում 8 կնոջ և 4 տղամարդու 5 ամսից մինչև 6 տարվա ազատազրկման են դատապարտել համացանցում «մարմնավաճառության և արևմտյան անբարոյականության» տարածման մեղադրանքով: Իրանի իշխանությունները Instagram-ում վերջիններիս կողմից տեղադրված լուսանկարները համարել են Արևմուտքից եկող սպառնալիք։ Ազատազրկված մոդելներին ու բլոգերներին արգերվել է հետագայում վերադառնալ մոդելային բիզնեսին և լքել երկիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում