Ֆրանսիայում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել
Նմանատիպ
Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի եւ Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշատակի երթ դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն’ ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին:
Միաժամանակ զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում