ԱԳՆ-ում մեկնարկել են Հայաստան-ՆԱՏՕ քննարկումները

ԱԳ նախարարությունում այսօր մեկնարկել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2012թ-ի գնահատման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի և ՀՀ ԱԳՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նիստը նախագահում է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվում է Եվրո-ատլանտյան կառույցերի հետ երկխոսության, հարևան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության և անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին: Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի Զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաև հանրային դիվանագիտության հարցերին:

Քննարկումները շարունակվելու են մինչև ս.թ.փետրվարի 28-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում