Ես եկել եմ, որպեսզի դուք մեր ձայնը բարձրացնեք. աղավնաձորցի խաղողագործը՝ «Միասնություն» շարժմանը (տեսանյութ)
13/12/2016 17:48
Նմանատիպ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր-սեղան քննարկումը, այս անգամ՝ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էր նաև աղավնաձորցի խաղողագործ Հայկազ Ասատրյանը, ով ներկայացրեց գյուղատնտեսական վարկերի հետ կապված սեփական խնդիրները:
Հիշեցնենք, որ Աղավնաձորի 450 ընտանիքների մոտ 80 տոկոսը Արենի տեսակի խաղող է մշակում։ Տարիներ առաջ կառավարության ներկայացուցիչները գյուղ են այցելել, խրախուսել ու հորդորել այգիներն անմշակ չթողնել՝ խոստանալով, որ գյուղացիներն իրացման խնդիր չեն ունենա։ Աղավնաձորցիներն էլ ոգևորվել, բարձր տոկոսներով վարկեր են վերցրել ու կրկնապատկել բերքի ցուցանիշները, բայց այսօր վարկերի մարման հետ կապված խնդրի առաջ են կանգնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում