ԲՀԿ-ն հետդարձի ճանապա՞րհն է հարթում

«Ժամանակի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 19-ին մեկնել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք և հավանաբար կվերադառնա այսօր։

«Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն չէր կարողանում գնահատական տալ անցած նախագահական ընտրություններին և հայտարարություն տարածել։ ԲՀԿ-ում միայն երեկ են կարողացել հայտարարության վերջնական տեքստը համաձայնեցնել Ծառուկյանի հետ։

Հայտարարության բովանդակությունն ու երեկ Ազգային ժողովում ԲՀԿ-ի քվեարկությունը, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում ՀՀԿ-ի հետ գործընկերային ժամանակների քվեարկությունից, խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն դեպի կոալցիա հետդարձի ճանապարհն է հարթում»,- գրում է «Ժամանակ» թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում