ՀՀԿ-ում քննարկում են նոր վարչապետի հարցը
26/02/2013 08:25
Նմանատիպ
ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը:
«Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրերը. «Մեզ մոտ նման հարց չի քննարկվում»: Հիշեցնենք՝ նույն Սահակյանն ասում էր, թե հրաժարականների հարցն էլ ՀՀԿ-ում չի քննարկվում, բայց եղավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում