Պարտված քաղաքապետերն ու մարզպետերը ահուսարսափի մեջ

«Հրապարակը» գրում է, որ Արմավիրի եւ Վանաձորի քաղաքապետների, Շիրակի մարզպետի պաշտոնանկության գործընթացներից հետո բոլոր այն տարածքներում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ահուսարսափ է տիրում: Ո՞վ է հաջորդը:

Մեր տեղեկություններով, հատկապես անհանգիստ են մարզպետներն ու համայնքապետերը: Օրինակ՝ Լոռու մարզում:

Երեկ սարսափելի անտրամադիր են եղել նաեւ Երեւանի 3 վարչական տարածքների ղեկավարները՝ Ավան, Արաբկիր, Աջափնյակ, որտեղ եւս ցուցանիշները վատն են եղել: Սեւ ցուցակի «հերոսները», սակայն, ձեռքերը ծալած չեն նստում՝ ամեն ջանք գործադրում են իրենց «անմեղությունն» ապացուցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում