Վրաստանի իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ վիզային ռեժիմի չեղարկումը տեղի չունենա
Նմանատիպ
Արտյուշ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վրաստանի քաղաքացիների համար եվրոպական շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի ռեժիմի հաստատման գործընթացը շատ մոտ է ավարտվելուն։ Չնայած եվրոպական երեք մարմիններ դեռևս պետք է քվեարկեն, բայց բոլորը վստահ են, որ դա տեղի կունենա ։ Սակայն Եվրոպան Եվրոպա չեր լինի, եթե որոշակի անհստակություններ, այնուամենայնիվ, չլինեին։ Այսպես․ կանոնակարգով նախատեսված է, որ Եվրոմիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը ․1. եթե կտրուկ ավելանում է այդ երկրից ապօրինի տեղափոխված քաղաքացիների թիվը ԵՄ սահմաններում, 2. եթե զգալիորեն ավելացել են ապաստան խնդրողների հայտերը։ Թե կտրուկ ավելանալ, զգալիորեն ավելանալ ասելով կոնկրետ ինչքան ի նկատի ունեն՝ մնում է միայն կռահել։ Ամեն ինչ հարաբերական է։ Սա լրացուցիչ լծակ է Վրաստանի վրա։ Վրաստանի իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ վիզային ռեժիմի չեղարկումը տեղի չունենա, քանի որ այն բացասաբար կազդի երկրի միջազգային վարկի վրա։ Իսկ որ ապօրինի տեղափոխվողների թիվը ավելանալու է, դա կասկածից դուրս է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում