Վրաստանի վարչապետի հիմնադրամը վերանորոգելու է Թբիլիսիի հայկական թատրոնը և 6 հայկական եկեղեցիներ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամը միջոցներ կտրամադրի Թբիլիսիում հայկական թատրոնի վերանորոգման համար: Վրացական «Грузия Online» կայքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Չկասկածեք, վերանորոգումը կիրականացվի ամենաբարձր մակարդակով: վարչապետն ինքն է ցանկություն հայտնել վերանորոգել թատրոնը»,- ասել է դեսպանը:

Նա տեղեկացրել է, որ Բ.Իվանիշվիլիի հիմնադրամը պատրաստվում է վերականգնել նաև 6 հայկական եկեղեցիներ. «Ավելի լավ է ես դրանք վերականգնեմ, քանի որ եթե մենք տարիներով վիճենք, դրանք իսպառ կքանդվեն, և արդեն որոշելու էլ բան չի մնա», – վարչապետի խոսքը մեջբերել է դեսպանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում