ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է
15/12/2016 12:40
Նմանատիպ
Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ Փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը:
Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սարավան-«Զանգեր», Արտենի-Թալին-Մաստարա, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: