2017-ը կլինի սպորտի մասսայականացման տարի
Նմանատիպ
Կարինա Սանթրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հաջորդ տարի սպորտի մասսայականացման ուղղությամբ մեծ աշխատանքներ կտարվեն: 2017 թվականին կմեկնարկեն մի շարք ծրագրեր ՀՀ-ում և ԼՂՀ-ում, խոսքը, մասնավորապես, հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև անցկացվող սպորտլանդիաների, 8-12-րդ դասարանների միջև անցկացվող սպարտակիադաների, հանրապետական ուսանողական մարզական խաղերի, ՀՀ գյուղական մարզական խաղերի և մի շարք այլ միջոցառումների մասին է: Այս ամենի մասին հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներն սկսել են դեռ այս տարվանից: Հոկտեմբերից իրականացվում է մի ծրագիր, որը ցանկացողներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր շաբաթ մասնակցել փորձառու մարզիչների անցկացրած մարզումներին: Սկզբում մարզումներն անցկացվել են Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, եղանակային պայմանների պատճառով, սակայն, դրանք այժմ անցկացվում են «Սպարտակ» մարզադահլիճում:
Ի դեպ, աշխատանքներ են իրականացվելու նաև մանկապատանեկան սպորտի, հավաքական թիմերի համալրման և երիտասարդական ոլորտի զարգացման ուղղությամբ: