Նոր ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցում բիզնես կուսումնասիրվի
Նմանատիպ
Անահիտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում հանրակրթական դպրոցներում բիզնես ոլորտին առնչվող դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ: Նպատակը մեկն է` հայ աշակերտներին օժտել ձեռնարկատիրական հմտություններով, ծանոթացնել ֆինանսական հմտություններին:
Ծրագիրը կյանքի կկոչվի վարչապետի հանձնարարությամբ: Նա կառավարության վերջին նիստին նախարար Մկրտչյանին հանձնարարել էր ներկայացնել այն քայլերի ժամանակացույցը, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարվանից:
Կարծում եմ` նման դասընթացներ անցկացնելը շատ կարեւոր քայլ է մեր կրթական ոլորտում, որի պտուղները մենք կքաղենք տարիներ անց: Երիտասարդ սերնդի մոտ կզարգանա բիզնես մտածելակերպը, ինչը կդյուրացնի նրանց` բիզնես ոլորտում աշխատելը կամ սեփական բիզնես հիմնելը: Նախաձեռնությունն ինքնին գովելի է, մնում է, որպեսզի մեր երեխաների հետ աշխատեն ոլորտից իսկապես գլուխ հանող մասնագետներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում