Իրանն օդանավակայանները կապում է մետրոպոլիտենին
Նմանատիպ
Տաթև Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իրանի քաղաքային մետրոն գուցե այնքան հարմար չէ, որքան, օրինակ, Լոնդոնինը, բայց շատ արագ է ու աներևակայելի էժան:
Թեհրանի մետրոն բաղկացած է 4 հիմնական գծերից` կարմիր, մուգ կապույտ, բաց կապույտ, դեղին, որոնք աշխատում են 05.00-ից մինչև 22.00-ն: Ներկայումս ակտիվորեն կառուցվում են մի քանի գծեր ևս, որոնց ընդհանուր թիվը նախատեսվում է հասցնել 8-ի:
Առաջին գիծը (կարմիր) ամենածանրաբեռնվածն է, քանի որ Թեհրանի հարավը կապում է մայրաքաղաքի հյուսիսային հատվածներին, ինչպես նաև` հարակից արվարձաններին: Երկրորդ գիծը (մուգ կապույտ) կապում է քաղաքի արևմտյան և արևելյան հատվածները: Երրորդ (բաց կապույտ) գծի շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Մետրոյի չորրորդ գիծը (դեղին) ևս կապում է քաղաքի արևելքը արևմուտքին: Այն ավելի հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վերջերս բացվեց նոր կայարան, որը միացրեց Իրանի ամենամեծ «Մեհրաբադ» օդանավակայանը քաղաքի կենտրոնին:
Նշենք, որ 2017թ. մարտի վերջին Թեհրանի «Իմամ Խոմեյնիի» օդանավակայանում կբացվի մետրոյի մեկ այլ կայարան ևս` «օդային դարպասները» վերջնականապես կապելով Իրանի մայրաքաղաքին: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում նաև Շիրազի և Թավրիզի օդանավակայաններում` այնտեղ ևս մետրոյի կայարաններ կառուցելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում