Հունվարից նոյեմբեր՝ 30% գնաճ Ադրբեջանում
Նմանատիպ
Մանե Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ֆինանսատնտեսական կյանքում նկատվում են որոշակի ցնցումներ: Տնտեսության մի շարք ճյուղերում շարունակում է արձանագրվել բացասական ցուցանիշներ: Մինչև օգոստոս ամիսը Ադրբեջանում գրանցվում էր արտաքին առևտրի դեֆիցիտ: Ընթացիկ տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում շարունկվում է պահպանվել գնաճի բարձր մակարդակը: Այստեղ մենք գործ ունենք 30% գնաճի հետ: Նկատենք, որ հիմա այս ցուցանիշով Արբեջանն առաջատարն է ԱՊՀ երկրներում:
Մյուս հետաքրքրական փաստը, որին պետք է ուշադրություն դարձնել՝ ՀՆԱ-ի անկումն է: Հունվար նոյեմբեր ամիսներին ադրբեջանական մանաթով արտահայտված ՀՆԱ-ի անկումը կազմել է 3,9%: Այս ցուցանիշի վրա ազդող հիմնական գործոնը շինարարության ոլորտում կատարված աշխատանքների ծավալների նվազումն է: Շինարարության ոլորտում կատարված ներդրումների կրճատման հաշվին 28%-ով նվազել են նաև ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում:
Կրճատվել են նաև Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 16,1% անկում: Ինչո՞վ է սա պայմանավորված:Սրա վրա ազդել են երկու հիմնական գործոններ.
Ա) Հարկային ոլորտում հավաքագրվող եկամուտների նվազումը,
Բ) Նավթի եկամուտների նվազման արդյունքում կրճատվող հարկերը
Հետևելով Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների դինամիկային, կարելի է փաստել, որ ամբողջ տարվա ընթացքում առանձին ճյուղեր պահպանել են բացասական միտումը: Չնայած, այս ամենի վրա ուղակի ազդեցություն ունեցան նաև միջազգային շուկայում տեղի ունեցած նավթի գների տատանումները, այնուամենայնիվ տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում գրանցած բացասական ցուցանիշները չի կարելի կապել միայն վերոնշյալ գործոնի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում