Դասադուլին դեմ արտահայտվող ուսանողները շատանում են

Դասադուլ անող ուսանողներն այսօր շարունակում են իրենց բողոքի ակցիան: Նրանքը իրենց ցույցը սկսել են կրկին ԵՊՀ-ի տարածքից:

Այսօր, սակայն, ցուցին ի պատասխան ըմբոստությունն առավել մեծ է եղել: Ոստիանները պատնեշ կազմած թույլ չեն տվել ցուցարարների մտնել համալսարանի տարածք, իսկ մի խումբ ուսանողներ էլ կոչ են արել հեռանալ ցուցարարներին՝ չխանգարելով համալսարանի շենքում ընթացող դասապրոցեսին:

Դասադուլ անող ուսանողները վանկարկում են «Միացում», իսկ ցույցին դեմ ուսանողները՝ «Հեռացում»: Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանը նույնպես միացել է ուսումը դադարեցնել չցանկացող ուսանողներին՝ նշելով, որ եկել է պաշտպանելու ԵՊՀ 18000 ուսանողների սովորելու իրավունքը:

Ակցիայի մասնակիցները պատրաստել են «Չենք վաճառվում», «Մեռածներին տանում ես ընտրության, որ ի՞նչ անես» և նմանատիպ գրություններով պաստառներ, ոմանք լուռ ցույց են անում՝ սև ժապավեններով կապելով բերանները: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Երևանի մանկավարժական համալսարան, որտեղ նույնպես մի խումբ ուսանողներ դեմ են եղել դասադուլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում