Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ձախողումը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Բահար Մուրադովան անընդունելի և կանոններին «հակասող» է համարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահվածքը՝ կապված Խոջալուի ադրբեջանական հնարածին ցեղասպանության մասին ելույթից հրաժարվելու հետ:

Հիշեցնենք, որ համաձայն ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնական էջի կանոնների, եթե որևէ երևույթ ստանում է հասարակական արձագանք և հավաքում է 100000 և ավելի բողոքներ (պետիցիա), ապա նախագահը հանդես է գալիս ելույթով կամ հայտարարությամբ տվյալ հարցի շուրջ:

Սակայն սա այն բացառիկ դեպքերից է, երբ նշված պայմանների բավարման դեպքում անգամ Օբաման հրաժարվեց հայտարարությամբ հանդես գալ:

«Դա անընդունելի պահվածք է, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է կատարել իր իսկ կողմից ընդունված որոշումները»,- հայտատարել է Մուրադովան: Սա Բաքվում առաջացրել է հակահայկական հիստերիայի նոր ալիք: Այս պարագայում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ծախսված միլիարդավոր դոլլարները իրնեց նպատակին չեն հասնում: Այո՛, անգամ ԱՄՆ-ի նման գերտերության նախագահ Օբաման կարող է հրաժարվել իր խոսքից, քանի որ չի կարող ի լուր աշխարհի հայտարարել ադրբեջանական ցնդաբանության արդյունքում հանդիսացող իրադարձությունների մասին:

Այսօր Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն պետություն է, և դա այդ ժողովրդի արդարացի պահանջն է, այլ ոչ թե ադրբեջանական հողերի օկուպացում: Սպիտակ տանը ևս հասկանում են այդ ամենը, ուստի այս անգամ ԱՄՆ նախագահը կուլ չգնաց ադրբեջանական հզոր քարոզչամեքենայի ապարդյուն ջանքերին: Սակայն ադրբեջանցիները չեն պատրաստվում կանգ առնել և հետևողական քաղաքականություն են իրականացնելու փաստերի «ճիշտ» իրազեկման վերաբերյալ: Կարծում ենք, որ արձանագրելով մեր փոքրիկ հաջողությունը ադրբեջանա-հայկական տեղեկատվական պատերազմում, չպետք է դադարեցնենք մեր ինտենսիվ գործունեությունը և ադրբեջանի կողմից խեղված պատմության իրական պատկերը վերականգնելու համար ներդնենք մեր ողջ ջանքերը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում