Նախկին պատգամավորն ահազանգում է Փակ շուկայում վերսկսված շինարարական աշխատանքների մասին

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ահազանգել է Փակ շուկայում նորից սկսված շինարարության մասին: Նախկին պատգամավորն այս մասին բարձրաձայնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյբուքյան անձնական էջում:

«Այս պահին շինարարություն է ընթանում Երևանի Փակ Շուկայում։ Տեղյակ եմ, որ շինարարություն իրականացնողը երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել։

Արդյոք հուշարձան հանդիսացող Փակ շուկայի արտաքին ծավալներից դուրս լրացուցիչ հարկաբաժիններ կառուցելու համար կա համապատասխան թույտվություն։

Եվ առհասարակ, կա արդյոք սահմանված կարգով հաստատված նախագիծ և թույլտվություն քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար»,- մասնավորապես նշել է Լիլիթ Գալստյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում