Իրանական կողմն անակնկալ կերպով չեղյալ է հայտարարել Իրանի փոխնախագահի` այսօր Թուրքիա նախատեսված այցը

 

Լևոն Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իրանի ԱԳՆ-ն դա պարզաբանել է նախագահ Հ. Ռուհանիի արտերկրյա այցելություններով և փոխնախագահի վրա դրված նոր պարտականություններով: Սակայն, պարզ է, որ այցի չեղարկումը քաղաքական պատճառներ ունի: Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է իրանական ԱԳՆ` Թուրքիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև վերջին օրերին տեղի ունեցած հակաիրանական զանգվածային ակցիաների կապակցությամբ պարզաբանումներ տալու:

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց նախատեսված զանգվածային ակցիաների մասին և Թուրքիայում «որոշ շրջանակներ» հակաիրանական մթնոլորտ են ստեղծում: Վերջին շրջանում Հալեպի զարգացումներով պայմանավորված` Թուրքիայում տեղի են ունենում հակաիրանական կոչեր, ակցիաներ, իսկ թուրքական մամուլն ուղղակի հակաիրանական պաթոսով է լցված: Իրանա-թուրքական լարված հարաբերություններում արդեն քաղաքական բացահայտ առաջին առարկայական «արդյունքները» տեսանելի են: Երկու երկրների միջև հարաբերություններում նման լարվածություն դրսևորվել է 1990-ականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում