Մի մոռացեք Հալեպը, մի մոռացեք Սիրիան․ մարդասպանի խոսքերը ՌԴ դեսպանին սպանելուց հետո(տեսանյութ)
19/12/2016 23:54
Նմանատիպ
Անկարայում այսօր երեկոյան սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովը։ Ռուսական և թուքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ սպանողը եղել է ոստիկան, սակայն այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Հանցագործը Կարլովի վրա կրակել է մի քանի անգամ, որից հետո ոչնչացվել է։ Դեսպանի սպանությունից հետո, մարդասպանը վանկարկել է տարբեր լոզունգներ։
Լրագրող Մայքլ Վայսը հրապարակել է նրա մոտավոր խոսքերը դեսպանի վրա հարձակումից հետո․ «Մի մոռացեք Հալեպը, մի մոռացեք Սիրիան։ Դուք անվնանգություն չեք տեսնի մինչև մեր դաշտերը անվտանգ չլինեն։ Միայն մահը ինձ այստեղից կհանի։ Յուրաքանրյուրը, ով մասնակցում է այս բռնապետությանը, դրա համար կվճարի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում