Արման Սահակյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

Գեներալ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո մի քանի օր է՝ ՀՀԿ-ական վերնախավում լարված քննարկվում էր Շիրակի մարզպետի հարցը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Շոշափվում էին մի քանի անուններ՝ Յուրի Վարդանյանի, Սամվել Նիկոյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապեւտ Վարդան Ղուկասյանի:

Ի նկատի ունենալով, որ այս տեղանքի ժողովուրդը խստապահանջ է, իրավացիորեն դժգոհ է իշխանություններից, այստեղ որոշեցին մարզպետ նշանակել մեծահարուստ եւ միաժամանակ կրթված երիտասարդի: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում գրեթե հաստատվել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 35-ամյա Արման Սահակյանի թեկնածությունը:

«Առավոտի» տեղեկություններով՝ որոշակի սոցհարցումներ են կատարվել տեղի ՀՀԿ-ականների շրջանակում ու կանգ են առել հենց նրա վրա: Իսկ Յուրի Վարդանյանը գերադասել է լավ ու վատ չլինել գյումրեցիների հետ, որոշել է նրանց աչքում հավերժ մնալ որպես Գյումրվա պարծանք»,- գրում է «Առավոտը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում