«Ատկատների» վերադարձը

«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2013-ին պետական բյուջե է վերադարձվել 2012-ի բյուջեից մնացած շուրջ 720 միլիոն դրամ խնայողությունը:

«Սա թերեւս հատկանշական է այն առումով, որ Ս. Սարգսյանի կողմից հայտարարված «ատկատների» դեմ պայքարի արդյունքում առաջին անգամ հստակ թվեր են ի հայտ գալիս: Կարելի է ենթադրել, որ նախկինում՝ յուրաքանչյուր տարի հենց այս ծավալի էր հասնում «ատկատների» չափը»,- գրում է «Առավոտը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում