Հրազդան գետն ընկած տղային գտել են որոնումների 10-րդ օրը

Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 09.00-ին, վերսկսվել են 2000 թ. ծնված Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:

ԱԻՆ հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամը 10.07-ի դրությամբ հայտնաբերվել է Ա. Բալայանի դին (ընկնելու վայրից 700 մ հեռավորության վրա):

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ’ 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում