«Իրանն ուժեղացնում և հզորացնում է եղբայր Հայաստանի բանակը». ԱՀ փորձագետ
Նմանատիպ
Արտյոմ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ԱՀ Քաղաքական նորարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմադօղլուն ԻԻՀ նախագահի ՀՀ այցի հետ կապված ասել է. «Իրանը մի կողմից իրեն հայտարարում է իսլամական կրոնի «պահապան», իսկ մյուս կողմից եղբայրություն է անում բռնազավթիչի հետ: Այն, որ Իրանը եղբայր է բռնազավթիչ Հայաստանի հետ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Իրանը Հայաստանի անկախությունից ի վեր այդ երկրին ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել, Հայաստանի համար փրկչի և կենաց ուղու դեր է կատարել: Եվ սա ոչ թե մենք ենք ասում, այլ խոստովանել են ՀՀ նախագահները: Վերջին անգամ 2008թ.-ին Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի ժամանակ Իրանը առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու Հայաստան մատակարարեց և՛ բենզին, և՛ նավթ, և՛ սննդամթերք: Այսպիսի օգնություն միայն եղբայրը կանի եղբոր համար: Իսկ բռնազավթիչի բանակը ուժեղացնելու և հզորացնելու համար տրվող օգնությունը լրիվ դեմ է իսլամի դրույթներին: Իրանը մի քանի անգամ ցանկացել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել: Առաջին անգամ Ադրբեջանը համաձայնել է և արդյուքում կորցրել Շուշին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում