Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում