Դասադուլ անողների ցույցի ժամանակ նոր միջադեպ է եղել. Հարվածել են «ՀԺ»-ի լրագրողին

Դասադուլ անող ուսանողների հետ միջադեպ է ծագել ոչ միայն ԵՊՀ-ում:

Ինչպես հաղորդում է News.am-ը, ԵՊՀ-ի մոտից ակցիայի մասնակիցները գնացել են մյուս համալսարաններ՝ Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարան, ԵՊՀ Աբովյան փողոցի վրա գտնվող մասնաշենք, Ագրարային համալսարան եւ այլն:

Ագրարային համալսարանում եւս միջադեպ է գրանցվել, ակցիայի մասնակիցներին այդ բուհի մի քանի ուսանողներ եւ դասախոսներ դիմավորել են «Հեռացում» կոչերով: Այդ համալսարանում դասադուլի կոչերին հակառակ ակցիա անողներից մեկը հարվածել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից մեկին’ Տաթեւ Խաչատրյանին:

«Դասադուլի» կոչեր անողների հաջորդ կանգառը մյուս համալսարաններն են, մասնավորապես’ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Համալսարանների մոտ կազմակերպած բողոքի ակցիաները հսկում են բազմաթիվ ոստիկաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում