Ադրբեջանի բողոքի նոտան անպատասխան է մնացել Լիտվայում
Նմանատիպ
Լիտվայում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է հղել Լիտվայի Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Արցախ հետ խորհրդարանական-բարեկամական խումբ ստեղծելու հետ:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով, ադրբեջանական կողմը խիստ անհանգստացած է տեղի ունեցածի կապակցությամբ և փորձում է իր բողոքը հասցնի Լիտվայի պաշտոնական շրջանակներին: Ադրբեջանի դեսպանը հանդիպում է ունեցել Լիտվայի խորհրդարանի ղեկավարության և արտգործնախարարության աշխտակիցների հետ:
Ադրբեջանը անհամբեր սպասում է Լիտվայի արտգործնախարարի պաշտոնական պատասխանին, սակայն, ի հակառակ նրանց հոխորտացող հարցման, ստացվել է միայն բանավոր պատասխան, որն էլ ավելի է խորացրել կողմերի միջև առաջացած լարվածությունը:
Հիշեցնենք, որ Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորների մի խումբ փետրվար 26ի ն ԼՂՀ-ան հետ բաերկամության խմբի մասին հռչակագիր է ընդունել: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամներ: Սա կարևոր քայլ է Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության ճանաչման տեսանկյունից, որն, իհարկե, Ադրբեջանում հերթական տագնապի ալիքն է բարձրացրել: Մինչ Ադրբեջանը չի կարողանում համակերպվել ԼՂՀ-ի գոյության հետ և պատրվակ է փնտրում իր դժգոհությունն արտահայտելու, ԼՂՀ-ն հետզհետե ձեռք է բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում