ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ երեկ Երևան կատարած այցը լուսաբանվել է, քննարկվել և մեկնաբանվել շատ ավելի բուռն ԱՀ ԶԼՄ-ներում, քան հայկական և իրանական ԶԼՄ-ները միասին վերցված
Նմանատիպ
Արտյոմ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ադրբեջանական Հանրապետության քաղաքական և փորձագիտական շրջանակների հետաքրքրությունների կիզակետը ԻԻՀ Ռուհանիի՝ Երևան այցի այն կետն է, որն, ըստ ադրբեջանցիների, չնայած պաշտոնապես չի հայտարարվել, սակայն եղել է ԻԻՀ և ՀՀ միջև բանակցությունների առարկա:
Մասնավորապես, Ադրբեջանի տարբեր քաղաքագետների ու փորձագետների շրջանում քննարկվել և քննարկվում է այն տեսակետը, որ Իրանը բանակցում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղում «ՀԱՄԱՍ» և «Հզբոլլահ» կառույցներին պատկանող ռազմական միավորումների ճամբարումներ և զորավարժություններ անցկացնելու շուրջ: Բոլորը միակողմ են, որ Իրանն ունի նմանատիպ ցանկություն և առաջարկ, սակայն կարծիքները կիսվում են այն առումով, որ որոշների կարծիքով երբևէ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ, քանի որ Ռուսաստանի համար դա անընդունելի է:
Մի հարց էլ կա, որ երեկվանից ակտիվ շրջանառվում է և որի հետ կապված կարծես չկան տարաձայնություններ, դա Իսրայելում ԱՀ դեսպանատուն բացելու խնդիրն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում