Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բ.Հարությունյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը կյանքից հեռացել է երեկ՝ ծանր հիվանդության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում