Հ.Աբրահամյանը լրագրողներին հորդորել է համակերպվել. Ինքը հրաժարական չի տալու

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է իր համար ցանկալի և հնարավոր պաշտոնների մասին:

Նա նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին տարբեր պաշտոններում երբեք չի մտածել երկրի նախագահ առաջադրվելու մասիին. «Ես այդպիսի նպատակ չունեմ, իմ մտքով նույնիսկ որևէ մեկ անգամ չի անցել Հայաստանի նախագահ դառնալ»:

ԱԺ խոսնակը բացառել է 2018-ին իր առաջադրվելու հավանականությունը:

Այն հարցին, թե հնարվոր է արդյոք, որ Հ.Աբրահամյանը դառնա կառավարության ղեկավար, նա ասել է. «Ուզում էի բայց հիմա չեմ ուզում, որովհետև Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ավելի բարձր և ավելի լավ պաշտոն է»:

Այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է հրաժարական տա ներկա պաշտոնից, Հ.Աբրահամյանը ժխտել է. «Չէ, ես հրաժարական այս անգամ որոշել եմ չտալ: Կներեք, որ հրաժարական չեմ տալիս, կներեք, եթե ինչ-որ չափով ձեզ դուր չի գալիս, բայց ոչինչ, պիտի համակերպվեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում