Կրկին տարաձայնություններ սիրիական ընդդիմության ներսում
Նմանատիպ
Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել տարածաշրջանում խաղաղասիրական նկրտումներ ունեցող երկիր, սակայն հաճախ հենց ինքն է դառնում քաղաքական խառնակությունների պատճառ:
Թուրքական կառավարությունը մշտապես աջակցում է իրենց հարևան Սիրիայում իշխանության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին: Ինչպես հայտնի է, սիրիական ընդդիմության շրջանակներում խոր պառակտումներ կան և նրանց մեջ էլ իշխանություն հասնելու համար պայքար է ծավալվում:
Սիրիայում ապստամբները պատրաստվում են իրենց գրավված տարածքների վրա ստեղծելու կառվարություն, որը կղեկավարվվի Սիրիայի ազգային խորհուրդի կողմից: Ներկայումս հեցն Սիրիայի ազգային խորհրդի ներսում է պայքար ծավալվել վարչապետի պաշտոնի համար:
Հիմնական թեկնածուներն են Սիրիայի ազգային խորհրդի նախկին ղեկավար Բուրհան Ղալիոուն, անդմներից՝ Սալիմ ալ-Մոսլեթը և Օսամա Քադին: Շրջանառվում են նաև Սիրիայի նախկին վարչապետի և ևս մեկ անձի անուններ, որոնք Սիրիայի ազգային խորհրդի անդամներ չեն:
Վարչապետի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին Ստամբուլում՝ Սիրայի ազգայի խորհրդի գլխավոր քարտուղարության 64 գլխավոր անդամների կողմից՝ գաղտնի քվեարկությամբ: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ապագա կառավարության գործունեության պլանը:
Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմությանը հզոր պետություններ հրաժարվում են օգնել՝ մատնանշելով նրանց միջև եղած պառակտվածությունը: Եթե ընդդիմությունը կարողանա ինքնակազմակերպվել և հաղթահարի առկա տարաձայնությունները, ապա կանխատեսելի կլինի իրադարձությունների նոր զարգացում, ուր իրենց ակտիվ դերակատարումը կուենան նաև Ասադի իշխանությանն ընդդեմ հզոր պետությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում