Անդրբեջանցիները կրակում են ու թաքնվում հասարակ գյուղացիների թիկունքում
26/12/2016 12:48
Նմանատիպ
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երբ խոսում ենք այն մասին, թե Թալիշում ապրելը վտանգավոր է, որ դեռ հարձակման վտանգ կա, պետք է նկատի ունենալ նաև այն, որ նույն ուղղությամբ ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղը մեր մի քանի մարտական հենակետերի ուղիղ նշանառության տակ է:
Ադրբեջանական գյուղը մեր մարտական դիրքերից 2-3 անգամ ավելի մոտիկ է, քան իրենից դիրքերից Թալիշը, ըստ այդմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է, քան Թալիշը:
Ի դեպ, Ադրբեջանն այդ գյուղը «մարդ-կրակակետերի» է վերածել, ռազմական նշանակության կառույցները այնտեղ ապրող մարդկանց, հասարակական օբյեկտների հարակից տարածքում է տեղակայել: Իրենք կրակում են ու թաքնվում հասարակ գյուղացիների թիկունքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում