Հրանուշ Հակոբյանը խոժոռվել է նոր կառավարությունում լինելու մասին հարցից

Կառավարության ներկայացուցիչները ընտրություններից հետո քանիցս հայտարարել են, որ նոր կառավարությունը նոր դեմք է ունենալու: «Տեսնո՞ւմ է իրեն «նոր դեմքով» կառավարության կազմում» հարցից Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ խուսանավել է’ ասելով, որ դա կառավարության և թիմի որոշելիքն է: Իսկ ինքը լա՞վ է աշխատել ընտրություններին: «Կարծում եմ’ դրա գնահատականն էլ պետք է կուսակցությունը տա»,- ասել է նա: Փոխարենը նոր ռանգով կառավարության մեջ իրեն տեսնելու հարցից սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լսելով հարցը, խոժոռվել է և առանց պատասխանելու շտապել ԱԺ նիստերի դահլիճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում