Րաֆֆի Հովհաննիսյանը բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել

Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ’ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ֆլեշ» և «CPS» դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել: Թերթի տեղեկություններով նաև մի շարք մեքենաներ և վարորդներ է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու համար: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը փորձել է հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել: «Հիմնադրամից կատարված մուծումներն են մեքենաների համար, ուրիշ բան չկա այստեղ:Մեր մարզային այցելություններն են, այնտեղ գաղտնի բան չկա»,- ասել է նա: Թերթը հավելում է, որ այսօր’ ժամը 17:0-ին «¬Ժառանգոթյուն»-ը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում