CNN. Ուգո Չավեսը մահացել է

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է 4 օր առաջ: Ինչպես հաղորդել է CNN-ը, այս մասին հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը՝ տրամադրելով իր ունեցած գաղտնի տեղեկությունները:

Ըստ աղբյուրի՝ Ու.Չավեսի մոտ գլխուղեղի մահ է արձանագրվել դեռևս երկու ամիս առաջ Կուբայում, որից հետո նրան տեղափոխել են հայրենիք, իսկ մի քանի օր առաջ անջատել են նաև արհեստական շնչառության սարքը:

Կոչեսը հայտարարել է, թե Վենեսուելայի իշխանությունները կարող են միայն մեկ միջոցով հերքել իր խոսքերը՝ պարզապես ցույց տալով Չավեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում