Այսօրվանից գործարկվում են Երևանի փողոցներում տեղակայված նոր տեսախցիկները

Փետրվարի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները: Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ դրանք տեղակայված են՝

• Գայի պողոտա-Մոլդովական փողոց,
• Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ),
• Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց,
• Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց,
• Իսակովի պողոտա-Աթենքի փողոց,
• Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա («Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց)
• Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում