«Մենք հարգում ենք պարոն Գիզիրյանի դիմումը». Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Աշոտ Գիզիրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Կառավարության այսօրվա միստում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ես հանդիպել եմ պարոն Գիզիրյանին՝ իր ցանկությամբ և նախաձեռնությամբ: Այս դիմումը պարոն Գիզիրյանը ներկայացրել է իր սեփական նախաձեռնությամբ, ինչը կարևոր հանգամանք է, քանի որ տարբեր տիպի տեղեկատվություն է տարածվել ԶԼՄ-ներով, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Գիզիրյանին իր կողմից կատարված աշխատանքների համար: Մենք հարգում ենք պարոն Գիզիրյանի դիմումը»:

Հիշեցնենք, որ Ա. Գիզիրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում էր ներկայացրել փետրվարի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում