Ա.Կորեպանովի գործի նախնական քննությունն ավարտվել է և դատարանն անցել է դատաքննության փուլ

Փետրվարի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի գործով նախնական դատական նիստը:

Հիշեցնենք՝ գործը վերաբերում է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի՝ ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցին՝ փոխառության և գրավի հարաբերությունները դադարեցնելու պահանջի մասին:

Ինչպես Times.am-ին հայտնեց Ա.Կորեպանովի փաստաբան Դավիթ Հունանյանը, գործի նախնական քննությունն ավարտվեց և դատարանն անցավ դատաքննության փուլ, որը տեղի կունենա մեկ այլ դատական նիստով: Դատարանը լրացուցիչ կծանուցի հաջորդ դատական նիստի վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև փոստով կուղարկի դատաքննություն նշանակելու մասին որոշումը:

«Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմը չներկայացրեց որևիցե միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին: Մեր կողմը նույնպես պնդեց նշանակել դատաքննության փուլ, քանի որ Անսուր Ինվեստ ՍՊԸ-ի հայցը հիմնված է անառարկելի ապացույցների վրա, որոնք մեկ անգամ արդեն արժանացել են դատարանի գնահատականին և հաստատվել են այլ դատական գործերով»,- նշեց փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում