Հովիկ Աբրահմայանի մոտ կայացած խորհրդակցությունն ավարվել է անարդյունք

«Ժառանգություն», Հանրապետական, Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարների և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ հրավիրված շտապ խորհրդակցությունն ավարտվել է առանց արդյունքների: Այս մասին տեղեկացնում է Panorama.am կայքը:

Խմբակցությունների ներկայացուցիչների միջև ներկայացված օրակարգային 3 հարցերի շուրջ դեռևս համաձայնություն չի կայացել: ԱԺ նախագահի աշխատասենյակից դուրս եկած պատգամավորները լրագրողներին տեղեկացրեցին, որ խորհրդակցությունները դեռ կշարունակվեն’ մինչև որևէ համաձայնության գալը:

Նշենք, որ օրակարգային հարցերի թվում է նաև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, ինչին Հանրապետական խմբակցությունը դեմ է տրամադրված: Այդ կապակցությամբ նույնիսկ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»:

Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան խմբակցությանը, ապա ինչպես ասաց Ն. Զոհրաբյանը, իրենք չեն մասնակցում խորհրդակցություններին, սակայն արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ որոշ առաջարկություններ կներկայացնեն: Արտահայտելով անձնական կարծիքը, Զոհրաբյանը նշեց, որ ինքը դեմ է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում