2017 թվականը՝ մեծ սպասումներով
Նմանատիպ
Կարինե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2016 թվականը մոտենում է ավարտին: Անցնող տարին բարդ և մարտահրավերներով լի տարի էր: Տարվա ընթացքում տեղի ունեցան ապրիլյան քառօրյա պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը և հասարակական գործընթացների տեսանկյունից այլ կարևոր իրադարձություններ: Տարվա ընթացքում մեր երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն էր նաև տնտեսության զարգացման հարցը:
Սպասվում է, որ գալիք տարին նույնպես բարդ տարի է լինելու՝ կապված խորհրդարանական ընտրությունների անցկացման և աշխարհաքաղաքական վերադասվորումների հետ: Սակայն ՀՀ-ի համար կարևորագույն խնդիրը նույնպես լինելու է տնտեսական ծանր իրավիճակի հաղթահարումը: Այնումենայնիվ այս ուղղությամբ որոշակի դրական նոտաներ կան. իջեցվեց գազի սակագինը, դրա հետևանքով՝ նաև էլէներգիայի սակագինը, որոշակի փոփոխություններ տեղի ունեցան պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալ և կառուցվածքային արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ և այլն:
Այս ամենով հանդերձ հույս ունենք, որ բնակչության սպասելիքները կարդարանան հաջորդ տարի և Հայասստանը զարգացման նոր ուղի կվերցնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում