Ր. Հովհաննիսյանը աբովյանցիներին. «Որևէ մեկին թագավոր չասեք»
Նմանատիպ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր ավարտեց մարզային հանրահավաքների հերթական տուրնեն: Որոշ ժամանակ քաղաքի փողոցներում շրջելուց հետո, Աբովյանի կենտրոնական հրապարակներից մեկում նա հանդիպեց իր կողմնակիցների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», Աբովյան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացավ իր ավանդական դիտարկումներով՝ սա կուսակցությունների, Սերժի ու Րաֆֆիի պայքարը չէ, խոսքը ժողովրդի հաղթանակի մասին է, ուստի պահանջեց, որ բոլորը հարգեն ժողովրդի հաղթանակը:
«Հանդիպել եմ ՌԴ դեսպանին, Գերմանիայի, ԱՄՆ դեսպաններին, նրանք մեր գլխի վրա տեղ ունեն, սակայն պետք է հարգեն մեր շահը: Մոսկվան Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց պետք է հարգի մեր ազգային շահը, եթե կա ռազմավարական համագործակցություն:
Ես ճանաչում եմ մեկ դրոշ, մեկ պետություն, և կա մեկ հայ ժողովուրդ, ուստի Օլանդից, Բարոզուից, Պուտինից պահանջում եմ աշխարհաքաղաքական խաղեր չտալ հայ ժողովրդի հետ: Ո՛չ մի զիջում: Մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս կարող է պահանջվել պայքարի համար, բայց ես ետ չեմ կանգնելու, եթե դուք ետ չեք կանգնել»,- ասաց նա՝ նշելով, որ հայ ժողովուրդը հաղթած ժողովուրդ է:
Եզրափակելով իր խոսքը՝ նա աբովյանցիներին հորդորեց որևէ մեկին թագավոր չասել: Նրա համոզմամբ՝ Հայաստանում թագավորների ժամանակներն անցել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում