Ապրիլի 24-ին ընդառաջ թուրք մտավորականության նախաձեռնությունը
Նմանատիպ
Թուրքիայում մի շարք մտավորականնների նախաձեռնությամբ փորձում են Մեջլիսի պատգամավորներին հասցնել Առնոլդ Թոյենբիի և Ջեյմս Բրայսի հեղինակած «Կապույտ գիրքը», որը վերաբերվում Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությանը:
Հիշեցնենք, որ նման փորձ արվել է չորս տարի առաջ, սակայն կազմակերպիչների ջանքերն ապարդյուն անցան, քանի որ պաշտոնական փոստը հասցեատերերին չուղարկեց գրքերը: Խումբը, որն ուղարկում է այդ գրքերը Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեմ պայքարող մտավորականներ են: Նրանք միջոցներ են ձեռնարկում, որ դեռևս դպրոցական տարիքից թուրք երիտասարդությունը ծանոթանա պատմական եղելությանը:
Կազմակերպիչներից Զարաոկլուն նշում է, որ եթե այս անգամ ևս կանխվեն իրենց փորձերը, ապա գիրքը Պառլամենտի դիմաց անհատապես կտրամադրվի յուրաքնաչյուր պատգամավորի:
Գիրքը վերահրատարակվել է Կոմիտաս ինստիտուտի կողմից չորս տարի առաջ՝ պատմաբան Արա Սաֆարյանի ջանքերով: Թուրքական Հուրիեթի մեկնաբանմամբ, գիրքը հայտնի է նաև «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքը», որտեղ ներկայացվում է օտարազգի ականատեսների կողմից վկայություններ: Վկաների թվում կան գերմանացիներ, շվեյցարացիներ, շվեդներ, իտալացիներ, հոլանդացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում