Ադրբեջանի հետ շփվելու ընդամենը մեկ միջոց կա՝ զենքը
29/12/2016 12:01
Նմանատիպ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Տավուշի մարզի բոլոր դիրքերում եղել եմ։ Որոշներում մի քանի անգամ։ Վստահ կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մենք ամենալավ կահավորված և անվտանգ հենակետերն ունենք։ Իսկ ընդհանուր դիրքը միանշանակ գերակայող է թշնամու նկատմամբ։ Հետևաբար, պետք է եզրակացնել, որ շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այդտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ անելուն։ Թշնամին այժմ ետ է շպրտվել մեծ կորուստներով։ Իմ տեղեկություններով, իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Ավելի ճիշտ՝ միայն մեկ բան է նշանակում. որ Ադրբեջանի հետ շփվելու ընդամենը մեկ միջոց կա՝ զենքը։ Իսկ խաղաղության մասին բոլոր այլ տիպի երազանքները սին են ու դատարկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում