«Ազատության» հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգաիթի զոհերի հիշատակը

«Ազատության» հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգաիթի անմեղ նահատակների հիշատակը: «Նրանց սպանեցին միայն ազգային պատկանելության համար: Որովհետև հայ էին: Այլևս երբեք նման բան չպիտի կրկնվի», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և մեկ րոպե լռություն հայտարարեց:

Մեկ րոպե անց, «Ժառանգության» առաջնորդն հայտարարեց, որ այսուհետև մենք հաղթանակած ժողովուրդ ենք: «Ամեն ոք, որ այսօր ներկա է Ազատության հրապարակում, երիտասարդ, մտավորական, հեռավոր քաղաքներից և գյուղերից… Ամենքը գիտեն, որ մենք արդեն հաղթել ենք, դարձել ենք ազգ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում