Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ «հրապարակայի ժողովրդավարության» մեթոդներին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, որպես նախկին նախագահ, պետք է դուրս գա Համալսարանից: Ապրիլի 9-ից նա այլևս չի լինի նախագահ և այն ժամանակ մենք բոլորս միասին կքննարկենք այն հարցը, թե կլինի՞ արդյոք Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի անդամ, թե՝ ոչ: Այս մասին «Ազատության» հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա դժգոհություն հայտնեց Հայաստանի բուհերի ղեկավարների գործունեությունից: «Չփորձեք մեր երիտասարդներին դարձնել ձեր քաղաքականության գերին», – բացականչեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

«Ժառանգության» առաջնորդը մի քանի հարց ուղղեց ցուցարարներին: «Մեր օր կտևի, մեկ շաբաթ, մեկ ամիս թե մեկ տարի: Դու՞ք պատրաստ եք մինչև վերջ կանգնել իմ կողքին», – հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ստացավ ցուցարարների դրական պատասխանը:

Երկրորդ հարցը վերաբերվում էր ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորությանը: Այստեղ հավաքվածների կարծիքը թերևս միանշանակ չէր և Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 2-ին նա հանրությանը կտեղեկացնի ընդհանուր որոշման մասին:

Երրորդ հարցադրումը վերաբերվում էր Նոր կառավարություն ստեղծելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Հավաքվածներից միանշանակ պատասխան չստանալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մտադիր է հրապարակում   ժողովրդի հետ միասին սկսել քաղաքական օրակարգի մշակման ծրագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում