Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր ազգի բռունքը կերևա մարտի 2-ին»

«Ազատության» հրապարակում քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հերթական հանրահավաքը: Միջոցառման վերջում «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ վաղը՝ մարտի 1-ին, նա բացօթյա ասուլիս կանցկացնի, որից հետո կշարժվեն Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակ: 

«Իսկ մեր ազգի բռունցքը կերևա մարտի 2-ին: Այդ օրը ես կպատասխանեմ բոլոր հարցերին: Կներկայացնեմ առաջիկա շաբաթների և ամիսների մեր անելիքը», – վստահեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հարթակից իջավ ցած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում