Ո՞վ կընտրվի ՀՌԱՀ նախագահ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար մրցույթում հաղթող են ճանաչվել «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, 2008-2011թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի մրցութային հանձնաժողովի նախագահ Ավետիս Բերբերյանը:

«Երեկ ես ՀՀ նախագահին տեղեկացրել եմ, որ հաղթող են ճանաչվել երկու անձ՝ Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը»,- Tert.am-ին ասաց Ավետիս Բերբերյանը՝ ավելացնելով, որ այսօրվանից հանձնաժողովը լուծարվում է:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին սկսվել էր թափուր տեղի անդամի համար առաջադրումների ժամկետը և ավարտվել տասնօրյա ժամկետում:

Իսկ Հանրային խորհրդի նախագահի թափուր տեղի համար մրցույթն արդեն կկայանա ընդլայնված խորհրդի նիստում՝ խորհրդի անդամների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում