ՀՀԿ-ի քայլող «ժուչոկը» պատժվեց գաղտնալսելու համար

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկը երեկ խորհրդարանում քայլող «ժուչոկ» էր աշխատում: Երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակում գոռգոռալով հեռախոսով խոսելիս է եղել, եւ միջանցքում լսելի են եղել նրա խոսքերը՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կապ չունի Շուշիի ազատագրության հետ…», այդ պահին միջանցքով անցնող ՀՀԿ-ականը, լսելով դա, ձեռքի իրերն արագ փոխանցել է օգնականին, նրան վերեւ ուղարկել, իսկ ինքը գաղտագողի մոտեցել եւ ականջը դեմ է տվել Փոստանջյանի դռանը:

2-3 րոպե անց Փոստանջյանն անսպասելի դուրս է եկել սենյակից ու շեմին բախվել սույն պատգամավորին, որը ձեւացրել է, թե իբր իր մոտ էր գալիս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում