Պատիժ՝ ԵՊՀ ռեկտորի օգնականին

ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի՝ նախօրեի պահվածքը, երբ նա ուսանողական երկու խմբերի հանում էր իրար դեմ եւ մեղմ ասած՝ անվայել ռեպլիկներ էր բարձրաձայնում, համապատասխան արձագանք է գտել ԵՊՀ դասախոսների շրջանում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Երեկ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսների եւ ուսանողների շրջանում ստորագրահավաք է սկսվել Մելքոնյանին պատժելու պահանջով: Ռեկտոր Ա.Սիմոնյանը, սակայն, առայժմ գնում է Մելքոնյանին արդարացնելու ճանապարհով»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում