«Բարև»- «հետո՞ ինչ»

«Հրապարակը» գրում է, թե «բարեւ» բառն արդեն հոգեխանգարմունքի մեջ է գցում իշխանություններին: Երեկ Ազգային ժողովի միջանցքում ընդդիմադիր պատգամավորներից մեկը, հանդիպելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ասել է՝ բարեւ: Բարեւին պատասխանելու փոխարեն վերջինս ասել է՝ «հետո՞ ինչ»:

Թերեւս ճիշտ ժամանակն է հիշելու Աղվան Հովսեփյանի «նեյրոլինգվիստական» տեսությունը եւ հոգեբանների ներգրավմամբ պարզելու, թե այս պսիխոսոմատոզ վիճակն ինչ հետեւանքներ կարող է ունենալ իշխանավորների առողջության վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում